Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 20-ամյակին նվիրված ընդունելությանը
29.09.2012
Ս/թ սեպտեմբերի 28-ին, Երևանի Սիրահարների այգում տեղի է ունեցել ընդունելություն նվիրված Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 20-ամյակին, որին մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:
Հայաստանում ՄԱԿ-ը գործունեություն է ծավալել 1992 թվականից, որի վերաբերյալ 1992թ. սեպտեմբերի 17-ին Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել Միավորված ազգերի կազմակերպության ու Հայաստանի Հանրապետության միջև: Պայմանագիրն ստորագրել են Ալեքսանդր Արզումանյանը՝ ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության առաջին մշտական ներկայացուցիչը և Ուիլյամ Դրեյփերը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կառավարիչը:
Համաձայն ՀՀ 1992թ. հունվարի 23-ի Միավորված ազգերի կազմակերպությանն անդամակցելու դիմումի, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն իր 1992թ. հունվարի 29-ի 3035-րդ նիստի ժամանակ ընդունել է 735(1992) բանաձևը և հանձնարարել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային անդամագրել Հայաստանի Հանրապետությանը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր 46-րդ նստաշրջանում 1992թ. մարտի 2-ի 46/227 որոշմամբ հաստատել է ՀՀ-ի անդամակցությունը: