Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՊՏՀ-ի Եղեգնաձորի մասնաճյուղում բացվեց ինտերնետային լսարան
28.09.2012
Երեկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղը հյուրընկալել էր ՎիվաՍելլ ՄՏՍ-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, ով մասնաճյուղի ինտերնետային սենյակի կահավորման համար մասնաճյուղին նվեր էր բերել 12 համակարգիչ: Ինտերնետային լսարանն ապահովված է նաև անվճար ինտերնետային կապով:
Ռալֆ Յիրիկյանին ընդունեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը:
Մարզպետը ողջունեց ներկաներին, շնորհավորեց ուսանողներին ինտերնետային լսարանի կահավորման կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց ՎիվաՍելլ ՄՏՍ-ի տնօրենին արժեքավոր նվերների համար:
Ի նշան երախտիքի` մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը Ռալֆ Յիրիկյանին նվիրեց 1993թվականի արտադրության <Արենի> գինու փոքրիկ տակառիկ: