Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ստորագրվեց Փոխըմբռնման Հուշագիր
27.09.2012
Ս.թ. սեպտեմբերի 26-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի մասնակցությամբ, Վայոց ձորի մարզպետարանում Վայոց ձորի մարզպետարանի, մարզի տասը համայնքների, Օքսֆամ-ի, <Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա> հասարակական կազմակերպության և <Ապավեն համայնքներին> բարեգործական հասարակական կազմակերպության միջև` ստորագրվեց Փոխըմբռնման Հուշագիր` շարունակական կրթության ռեսուրս կենտրոնի բացման վերաբերյալ: Հուշագիրն ստորագրվեց <Նպաստում Հարավային Կովկասում աղետների ռիսկերի նկատմամբ համայնքների դիմակայունությանը> ծրագրի շրջանակներում` շարունակական կրթության ռեսուրս կենտրոնի բացման նպատակով համատեղ աշխատանքներ կատարելու վերաբերյալ:
Ըստ հուշագրի` Շարունակական կրթության ռեսուրս կենտրոնը համալրված է լինելու ինչպես աղետների ռիսկերի նվազեցման վերաբերյալ համապատասխան տեղեկատվական և ուսումնական նյութերով, այնպես էլ փրկարարական և առաջին օգնության աշխատանքների համար անհրաժեշտ միջոցներով:
Օքսֆամ կազմակերպության առաքելությունն է` աղքատության կրճատում և մարդկային տառապանքի վերացում: Նշված առաքելությունն իրականացնելու նպատակով 1994 թվականից կազմակերպությունը Հայաստանում իրականացնում է մարդասիրական և զարգացման տարաբնույթ ծրագրեր շուրջ 165 հեռավոր գյուղական համայնքներում` սերտ համագործակցելով կառավարության, տասնյակից ավելի տեղական հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և մարզային իշխանությունների հետ: