Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վերանշանակումներ կայացած մրցույթների արդյունքում

26.09.2012

Հիմք ընդունելով 2012 թվականի սեպտեմբերի 20-ին Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցած մրցույթի արդյունքները,
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի 2012 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 81 որոշմամբ <Եղեգնաձորի բժշկական կենտրոն> ՓԲԸ-ի տնօրեն է վերանշանակվել Անահիտ Անուշավանի Կարապետյանը, իսկ թիվ 82 որոշմամբ <Վայքի բուժական միավորում > ՓԲԸ-ի տնօրեն է վերանշանակվել Ռոբերտ Գերասիմի Ասլանյանը:
Ինչպես տեղեկացնում են մարզպետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնից` մրցույթ էր հայտարարվել <Եղեգնաձորի բժշկական կենտրոն>, <Վայքի բուժական միավորում>, <Հռեփսիմե առողջության կենտրոն>, <Եղեգնաձորի ատամնապրոթեզարան> Վայոց ձորի մարզպետարանի ենթակայության` հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների տնօրենների թափուր պաշտոններն զբաղեցնելու համար:
2012 թվականի սեպտեմբերի 20-ին Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ մրցույթ Վայոց ձորի մարզպետարանի ենթակայության` հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների տնօրենների հետևյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար`
<Եղեգնաձորի բժշկական կենտրոն>,
<Վայքի բուժական միավորում>,
<Հռեփսիմե առողջության կենտրոն>,
<Եղեգնաձորի ատամնապրոթեզարան>:

<Եղեգնաձորի բժշկական կենտրոն> ՓԲԸ-ի տնօրենի թափուր տեղի համար կայացած մրցույթում հաղթող ճանաչվեցին Անահիտ Անուշավանի Կարապետյանը և Սմբատ Վարազդատի Գալստյանը:

<Վայքի բուժական միավորում> ՓԲԸ-ի տնօրենի թափուր տեղի համար կայացած մրցույթում հաղթող ճանաչվեց Ռոբերտ Գերասիմի Ասլանյանը.
<Հռեփսիմե առողջության կենտրոն> և <Եղեգնաձորի ատամնապրոթեզարան> ՓԲԸ-ների մրցույթի արդյունքում հաղթողներ չեն ճանաչվել:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 16:52:42