Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պարգեւներ Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ
24.09.2012
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ջերմորեն շնորհավորեց Հայաստանի Հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում ու բնագավառներում իրենց ազնիվ աշխատանքով և անձնվեր ծառայությամբ աչքի ընկած այն անձանց, որոնք Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ արժանացան հայրենիքի բարձր պարգևներին և պատվավոր կոչումներին:
Վայոց ձորի մարզից Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչման է արժանացել <Ջերմուկի առողջության կենտրոն> ՓԲԸ-ի տեղամասային թերապեւտ Գայանե Գուրգենի Սարգսյանը, իսկ Ռինդ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Խաչատուր Ազատի Խաչատրյանը պարգեւվատրվել է Մովսես Խորենացու մեդալով: