Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ուղերձ

24.09.2012

Սիրելի հայրենակիցներ


2012 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզի 36 համայնքներում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Շնորհավորում եմ մեզ բոլորիս այս առիթով, քանզի ցանկացած ընտրություններով ամրապնդվում է Հայոց անկախ պետականությունը և կերտվում մեր ժողովրդի նորագույն շրջանի պատմությունը: Ես շատ ուրախ եմ, որ մեզ հաջողվեց կազմակերպել ժամանակակից ժողովրդավարական պահանջներին համապատասխան ազատ և արդար ընտրություններ, որոնց արդյունքում ժողովրդի վստահությունը վայելող գործիչներն ընտրվեցին համայնքի ղեկավարների և համայնքի ավագանու անդամների պաշտոններում: Սրտանց շնորհավորում եմ բոլոր ընտրված քաղաքապետերին, գյուղապետերին և համայնքների ավագանու անդամներին: Մաղթում եմ նրանց հաջողություններ իրենց բարդ և դժվարին աշխատանքում` ի բարօրություն մեր ժողովրդի: Ցանկանում եմ, որ նրանք կարողանան հաջողությամբ կյանքի կոչել իրենց նախընտրական ծրագրերն ու խոստումները, արդարացնել ընտրողների սպասելիքներն ու հույսերը:
Անկախ նախընտրական տրամադրություններից` մենք բոլորս պետք է լծվենք աշխատանքի, բարեխղճորեն կատարենք մեր պարտականությունները և, գործի դնելով մեր ուժն ու կարողությունները, շարունակենք անմնացորդ նվիրումով ծառայել մեր ժողովրդին ու պետությանը:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 16:52:42