Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ

21.09.2012

Սիրելի հայրենակիցներ
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հայաստանի անկախությունը հայ ժողովրդի դարավոր երազանքն է եղել:
Անկախության տոն, որը հնարավորություն տվեց մեր ժողովրդին` ավետելու Հայաստանի երրորդ Հանրապետության հիմնադրումը, հաստատելու ազատ ու անկախ ապրելու իր կամքը, խորհելու անցած ուղու մասին, կշռադատելու ձեռքբերումներն ու պատմության քառուղիներում ունեցած կորուստները, նախագծելու հետագա ծրագրերն ու նախանշելու երկրի անցնելիք ապագա ուղին:
Իհարկե, անկախությունը մեզ հեշտ չտրվեց, քանզի նորանկախ Հայաստանի կենսագործունեության առաջին տարիները եղան դժվարությունների ու փորձությունների տարիներ` երկրաշարժի հետեւանքների վերացման և ազատագրական պայքարի տարիներ:
Ցուրտ ու մութ գիշերների, սակավահաց օրերի դժվարությունները հաղթահարվեցին ժողովրդի միասնականության ու անկոտրուն կամքի շնորհիվ:
Այդ դժվարությունները հավասարապես կիսում էին մեծ թե փոքր, մայր թե մանուկ, հայր թե պատանի, զինվոր թե բանվոր, գիտնական թե բժիշկ, քանզի կատարվել էր մեր ապ ու պապերի հազարամյակներով փափագած երազանքը` հիմնադրվել էր ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետությունը:
Իսկ անկախություն կերտողների կրած տառապանքներին ի պատասխան, մենք պարտավոր ենք պահելու ու պահպանելու մեր անկախությունը, պայքարելու մեր երկրի վաղվա առաջընթացի եւ բարեկեցության համար` ի շահ մեր հայրենիքի, ի բարօրություն մեր ժողովրդի:
Սատար լինենք երկրի իշխանություններին` կերտելու մեր երկրի լուսավոր ապագան, ապահովելու մեր զավակների խաղաղ առօրյան:
Սիրելի հայրենակիցներ: Կրկին շնորհավորում են բոլորիս մեր երկրի ամենակարեւոր պետական տոնի` Անկախության օրվա առիթով:
Մաղթում եմ մեր Երկրին հարատև խաղաղություն ու լուսավոր ապագա:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:57:28