Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բաց դաս` ՀՀ անկախության թեմայով
20.09.2012
Այսօր Եղեգնաձորի ավագ դպրոցում անցկացվեց բաց դաս ՀՀ անկախության թեմայով, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետը Էդգար Ղազարյանը: Դասին մասնակցում էին դպրոցի բարձր դասարանների շուրջ հարյուր աշակերտներ:
Մարզպետը խոսեց ԽՍՀՄ-ի կազմից Հայաստանի դուրս գալու, Հայաստանի Հանրապետությունն անկախ հռչակելու, Անկախության հանրաքվեի, ՀՀ Սահմանադրության, անկակախությունից ի վեր մեր երկրի անցած ուղու, Արցախյան ազատամարտի, Արցախի Հանրապետության, մեր երկրի ներքաղաքական և արտաքին քաղաքակության, Հայաստանի պատմական անցյալի, ներկա պատմաշխարհագրական դիրքի, հարևան երկրների հետ հարաբերությունների և զարգացման հնարավորությունների մասին: Նա իր խոսքում կարևորեց Հայրենիքը որպես բարձրագույն արժեք և նշեց, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է անելու հնարավոր ամեն բան` նպասնելու մեր հայրենիքի զորացմանն ու հզորացմանը, ինչպես նաև ապահովելու երկրի խաղաղ կեցությունը:
Վերջում աշակերտներն իրենց հուզող հարցերն ուղղեցին մարզպետին, որոնց նա պատասխանեց սիրով ու հանգամանորեն: