Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Հայաստանում ԽԿ-ի գործունեության 20 ամյակին նվիրված միջոցառմանը

20.09.2012

Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հրավերով մասնակցել է Ամերիկայի դեսպանատան կողմից կազմակերպված Հայաստանում Խաղաղության կորպուսի գործունեության 20 ամյակին նվիրված միջոցառմանը:
ԱՄՆ Խաղաղության Կորպուսը ստեղծվել է 1961 թ–ին՝ աշխարհում խաղաղություն ամրապնդելու նպատակով։ Խաղաղության կորպուսը գործում է աշխարհիշուրջ 77 երկրներում։
ԱՄՆ–ի կառավարությունը Հայաստանի կառավարության հետ միատեղ 1992 թ-ին համաձայնություն են կնքել՝ ստեղծել Խաղաղության կորպուս Հայաստանում։ Այդ ժամանակից ի վեր 700 ամերիկյան ԽԿ–ի կամավոր ծառայել են Հայաստանի տարբեր քաղաքներում և գյուղերում։ Ներկայումս 99 կամավոր աշխատում է հայ գործըկերների և կազմակերպությունների հետ, որոնցից 6-ը Վայոց ձորի համայնքներում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45