Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լուրեր Հերհեր համայնքից
20.09.2012
Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը Հերհեր համայնքում մասնակցեցին ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Քաունթրփարթ Ինթերնեշնլ միջազգային կազմակերպության կողմից վերանորոգված համայնքային կենտրոնի դահլիճի բացման արարողությանը: Հյուրերը ողջունեցին բացման արարողությանը ներկա գտնվող հեհերցիներին գեղեցիկ և բարետես դալիճ ունենալու կապակցությամբ: Իսկ հերհերցիները շնորհակալություն հայտնեցին հյուրերին և վերանորոգման աշխատանքները ֆինանսավորողներին, նշելով, որ մինչ այդ իրենք հյուրերին ընդունում էին դրսում, իսկ այսուհետ կընդունեն բարեկարգ դահլիճում: Նրանք իրենց հուզող բազմաթիվ հարցեր ուղղեցին պաշտոնյաներին, որոնք տվեցին հանգամանալից ու հուսադրող պատասխաններ:
Մինչ վերանորոգված դահլիճի բացման արարողությունը մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է նաև համայնքի դպրոցի բակում տեղի ունեցող “Նկարում են մեր գյուղի երեխաները” կավճանկար մրցույթին, որտեղ ցուցադրվել են նաև դպրոցականների ձեռքի աշխատանքները և նախօրոք հայտարարված <Հայրենասիրություն և խաղաղություն>, <Մանուկների աշխարհում>, <Ծաղիկների աշխարհում> թեմաներով նկարները: Առավել հետաքրքիր աշխատանքները գնահատվել են ժյուրիի կողմից և հեղինակները կազմակերպիչների կողմից պարգևատրվել են մրցանակներով: Խորհդանշական նվերներ են ստացել միջոցառման մասնակից բոլոր երեխաները:
Նշենք, որ երկու միջոցառումներն էլ կազմակերպվել էին Հերհերի Համայնքային և երիտասարդական ակումբի կողմից` Քաունթրփարթ Ինթերնեշնլ միջազգային կազմակերպության կողմից ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող “Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման” ծրագրի շրջանակներում: