Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվեցին մարզում ընթացող շինարարական աշխատանքների հետ կապված խնդիրներ
18.09.2012
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ կայացավ խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզում գործող շինարարական և ճանապարհաշինական կազմակերպությունների ղեկավարները:
Մարզպետը նշեց, որ խորհրդակցությունը նվիրված է անցած շաբաթ օրը ՀՀ Նախագահի կողմից ՀՀ կառավարությունում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում հնչեցված բացթողումների և ոլորտային խնդիրների քննարկմանը, մարզային կտրվածքով, և մտահոգություն հայտնեց մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքի և կատարման որակի վերաբերյալ: Էդգար Ղազարյանը խորհրդակցության մասնակիցներից պահանջեց առավել մեծ ուշադրություն դարձնել կատարվող աշխատանքների որակին և կատարման ժամանակացույցին:
Շինարարները հավաստեցին, որ պահպանվում են իրականացվող աշխատանքների կատարման ժամանակացույցը, ինչպես նաև շինարարական բոլոր նորմերը:
Խոսվեց նաև առաջիկայում մարզի տարածքում իրականացվելիք շինարարական ծրագրերի մասին: