Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզային երիտասարդական հավաք` <Սիրանույշ ճամբարում>

18.09.2012

ՀՀ Վայոց ձորի մարզի գեղատեսիլ Եղեգիսի կիրճում գտնվող <Սիրանույշ> ճամբարը սեպտեմբերի 14-16-ը հյուրընկալել էր մարզային ավանդական երիտասարդական հավաքի տասը համայնքային և երկու ուսումնական հաստատությունների երիտասարդական խմբերի շուրջ հարյուր անդամների: Հավաքի բացմանը մասնակցել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ողջունել հավաքի մասնակիցներին, հանդիպել երիտասարդներին և դիտել խմբերի գեղարվեստական մրցույթի համար ներկայացվելիք կատարումները:
Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք քաղաքային և Ազատեկ, Աղավնաձոր, Արենի, Բարձրունի, Գետափ, Ելփին Խաչիկ գյուղական համայնքների, ինչպես նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի և Եղեգնաձորի տարածքային պետական քոլեջի սաները երեք օրերի ընթացքում իրենց ուժերը չափեցին իտնելեկտուալ, մշակութային և մարզական տարբեր մրցույթներում, նվաճեցին մրցանակներ: Սակայն հավաքի կարևորագույն խնդիրներից մեկն էլ մարզի երիտասարդների համար միմյանց հետ շփվելու հնարավորության ստեղծումն է, ինչի մասին իր ողջույնի խոսքում տեղին նշեց սահմանամերձ Խաչիկ համայնքի ներկայացուցիչ Երանուհին. <Ինձ համար կարևորն այն է, որ ես տուն կվերադառնամ հարյուր նոր ընկերներ ձեռք բերած>:
Նշենք, որ հավաքը նախաձեռնել էր Վայոց ձորի մարզպետարանը, աջակցել էին Վայոց ձորի  թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը,  համապատասխան համայնքների և ուսումնական հաստատությունների ղեկավարները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 16:52:42