Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը
11.09.2012

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը քաղաքացիների հերթական ընդունելություն կատարեց Վայքի քաղաքապետարանում և Վայոց ձորի մարզպետարանում: Վայքում ցուցակագրվել էր 31 քաղաքացի, Եղեգնաձորում` 75 :
Դիմումատուների բարձրացրած հարցերը վերաբերում էին հողային, բնակարանային, աշխատանքային, առողջական, սոցիալական, ուսման վարձավճարի, ոռոգման և խմելու ջրի մատակարարման խնդիրների: Լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող խնդիրների կապակցությամբ մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման ղեկավարներին տրվեց հանձնարարականներ: Քաղաքացիներից 83 -ի դիմումները, որոնք վերաբերում էին դրամական օգնություն ստանալուն, բավարարվեցին: