Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ցուցահանդես` Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում
10.09.2012
Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մասնակցությամբ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ վայոցձորցի տաղանդավոր արվեստագետ` գեղանկարիչ, քանդակագործ, բանաստեղծ, Վան Եղյանի գեղանկարչական աշխատանքների հետմահու առաջին անհատական ցուցահանդեսի հանդիսավոր բացումը, որին մասնակցում էին Եղեգնաձորի քաղաքապետը, վայոցձորյան մշակութասեր հասարակայնության ներկայացուցիչներ, հյուրեր մայրաքաղաքից և արտերկրից:
Ցուցահանդեսի բացումը կատարվեց երաժշտական ողջույնով: Այնուհետև սրտի խոսք ասացին թանգարանի տնօրեն Կամո Սահակյանը, արվեստաբան-քննադատ Նազարեթ Կարոյանը, մարզպետ Էդգար Ղազարյանը, նախկին լրագրող Յուրիկ Կարապետյանը:
Շնորհակալանքի խոսք ասաց գեղանկարիչ-քանդակագործի այրին` Վերա Դեմիրճյանը:
Նշենք, որ ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները հովանավորել էր ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Սարգսյանը, աջակցել էին Անդրանիկ Մարտիրոսյանը, Դավիթ Հարությունյանը, Սիրեկան Բաբայանը և Վալոդյա Սմբատյանը: