Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում Եղեգնաձորի երաժշտական դպրոցում
10.09.2012
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն այցելեց Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոց, ծանոթանալու տիրող իրավիճակին ու աշխատանքային խնդիրներին: Նրան ուղեկցում էին փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը, Եղեգնաձորի քաղաքապետ Սիրեկան Բաբայանը և մարզպետարանի աշխատակազմի այլ պաշտոնատար անձիք:
Դպրոցի ուսուցիչներն իրենց գեղեցիկ կատարումներով ողջունեցին հյուրերին: Մարզպետն էլ իր հերթին դաշնամուրային գեղեցիկ կատարումով պատասխանեց դպրոցի մանկավարժներին:
Հյուրերին հետաքրքրեց դպրոցում առկա կարևորագույն խնդիրները: Կոլեկտիվին հատկապես հուզում էր դպրոցի ջեռուցման հարցը: Մարզպետը նշեց, որ դպրոցը ջեռուցման համակարգով ապահովելու խնդիրն արդեն լուծված է և առաջիկայում կսկսվեն շինմոնտաժային աշխատանքները: Ուսուցիչները հյուրերին շնորհակալություն հայտնեցին այցի և դպրոցի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար, խնդրեցին նաև` հնարավորության դեպքում դպրոցի համերգային դահլիճը կահավորել շարժական աթոռներով: