Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Թուրքմենստանի Մեջլիսի փոխխոսնակ Գուրբանգուլի Բայրամովան` Վայոց ձորի մարզպետարանում
07.09.2012
Երևանում ընթանում է հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի շրջանակում Թուրքմենստանի փոխվարչապետ Սապարդուրի Տոյլիևի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստանում է գտնվում նաև Թուրքմենստանի Մեջլիսի փոխխոսնակ Գուրբանգուլի Բայրամովան:
Երեկ Թուրքմենստանի Մեջլիսի փոխխոսնակ Գուրբանգուլի Բայրամովայի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում հիմնականում Մեջլիսի հանձնաժողովների ղեկավարներ էին, հյուրընկալվել էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում:
Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը խորհրդակցությունների սենյակում հյուրերին համառոտ ներկայացրեց մարզպետարանի գործառույթները և ամենօրյա գործունեության ընթացքում էլեկտրոնային կատավարման համակարգի ներդրման արդյունավետությունը:
Այնուհետը հյուրերը եղան մարզպետի աշխատասենյակում, ծանոթացան էլեկտրոնային համակարգով փաստաթղթաշրջանառության իրականացման ձևերին և հնարավորություններին:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և Թուրքմենստանի Մեջլիսի փոխխոսնակ Գուրբանգուլի Բայրամովան նվերներ փոխանակեցին` ի հիշատակ հանդիպման:
Հյուրերը ծանոթացան նաև մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետի և ընդհանուր բաժնի աշխատակիցների կողմից էլեկտրոնային կատավարման համակարգի միջոցով փաստաթղթաշրջանառության իրականացման աշխատանքներին: