Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղեկատվություն
04.09.2012
Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր օգոստոսի 30-ի նիստում որոշում է կայացրել, ըստ որի` Ջերմուկ քաղաքի <Բարեկամություն> կամրջի հիմնանորոգման նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետարանին է հատկացրել 137 մլն դրամ:
Կամրջի նորոգումը կարևորվում է նրանով, որ այն իրար է կապում առողջարանային քաղաքի երկու հատվածները:
Նույն նիստի մեկ այլ որոշմամբ ՀՀ կառավարությունը սահմանել է մի շարք ճանապարհահատվածների հիմնանարոգման աշխատանքների իրականացման ու կատարած աշխատանքների ֆինանսավորման կարգը, որի համաձայն, ի թիվս այլ ճանապահների, 2012 թվականին ավարտին կհասցվի նաև Վայք քաղաքի Երիտասարդական փողոցի հիմնանորոգման աշխատանքները:
Նշենք, որ վերոնշյալ ճանապահի հիմնանորոգումը կարևորվում է նրանով, որ այն քաղաքի կենտրոնը կապում է Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին, Գարեգին Նժդեհի հուշարձանին և ձգվում է մինչև քաղաքային մարզադաշտ ու մարզադպրոց: