Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հնչեց դպրոցական առաջին զանգը

03.09.2012


Սեպտեմբերի 1-ին Վայոց ձորի 51 դպրոցներում, 2 բարձրագույն ուսումնական հաստատություններում և պետական քոլեջում հնչեց առաջին զանգը` դասի կանչելով դպրոցականներին և ուսանողներին, իր հետ բերելով նոր հույզեր, բայց նաև բազում հույսեր, ցանկություններ և նպատակներ:
Մարզի ուսումնական հաստատություններում սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի օրվա առթիվ կազմակերպված միջոցառումներին մասնակցել են ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների և մարզում տեղակայված զինված ուժերի ներկայացուցիչներ: Հյուրերը ողջունել են մանկավարժական և աշակերտական կոլեկտիվներին Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, բարեմաղթանքներ հղել նրանց, հորդորել աշակերտներին`   լինել ծնողների արժանի փոխարինողներ, հասարակության արժանավոր անդամներ, ուսման մեջ` գերազանցիկներ, հայրենասիրության մեջ` առաջամարտիկներ:
Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը սահմանամերձ Խաչիկ գյուղի դպրոցում մասնակցել Գիտելիքի օրվան նվիրված արարողությանը և շրջայց կատարել Արենի,Չիվա, Ռինդ գյուղերի համայնքային դպրոցներ: իսկ նրա տեղակալներ Սամվել Թարվերդյանը և Մելս Հարությունյանը` համապատասխանաբար Ելփինի գյուղական և Ջերմուկի քաղաքային համայնքների դպրոցներ:
Մարզի բոլոր դպրոցներում հնչեց սեպտեմբերմեկյան տոնական զանգը, մի նոր հնարավորություն ընձեռելով աշակերտներին ը ուսանողներին` յուրացնել Մեսրապատառ ոսկեղենիկ մայրենին, հարստացնել առարկայական իմացությունը, բացել գիտության շտեմարանների դռները:
Հնչեց դպրոցական առաջին զագը և ազդարարեց նոր հույսերի ու ցանկությունների, իղձերի ու նպատակների, նվաճումների ու ձեռքբերումների իրականացման ևս մի նոր սկիզբ:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 16:52:42