Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սեպտեմբերի մեկին Վայոց ձորի մարզի բոլոր ուսումնական հաստատություններում կմեկնարկի նոր ուսումնական տարին:
31.08.2012
Սեպտեմբերի մեկին Վայոց ձորի մարզի բոլոր ուսումնական հաստատություններում կմեկնարկի 2012-2013 ուսումնական տարին: Այդ կապակցությամբ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից հայտնում են, որ
մինչ ուսումնական տարվա մեկնարկը մարզային կրթության վարչության և դպրոցների տնօրինությունների կողմից կատարվել են բոլոր նախապատրաստական աշխատանքները ուսումնական տարին բարեհաջող սկսելու համար:
Ստացվել և դպրոցներ են հասցվել պատվիրված բոլոր դասագրքերը, ուսումնամեթոդական գրականությունը, դասամատյաններն ու դիդակտիկ և ուսումնաօժանդակ այլ պարագաներ: Մարզի 3 դպրոցներում ավարտվել են վերանորոգման աշխատանքները, նրանք պատրաստ են ընդունելու երեխաներին:
Այս տարի մարզի դպրոցների առաջին դասարան կընդունվեն 646 երեխաներ և դպրոցը կավարտեն 516 շրջանավարտներ:
Մագիստրատուրայի առաջին ընդունելությունն է կազմակերպել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղը, որոնք ևս սեպտեմբերի 1-ից կսկսեն պարապմունքները:
Սկսվել են նույն բուհի հեռակա բաժնի ընդունելության քննությունները:
Ուսումնական տարին սկսելու պատրաստ են նաև Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջը և <Գիտելիք> համալսարանի ավագ դպրոցը: