Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

31.08.2012

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, դասախոսներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ:
Ամենաբարի ցանկություններով շնորհավորում եմ Ձեզ Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:
 Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի մանկավարժներն ու դասախոսներն աշխատեն, իսկ դպրոցականներն ու ուսանողները ուսումնական հաստատություններ հաճախեն խաղաղ պայմաններում և ուրախ տրամադրությամբ: Ուտի Ձեզ մաղթում եմ բարօրություն ու խաղաղություն:
Սիրելի դպրոցականներ և ուսանողներ, հավատում եմ, որ Ձեր գիտելիքներն ի նպաստ եք բերելու Ձեր դպրոցին, Ձեր գյուղին ու քաղաքին, մեր մարզի զորացմանն ու հզորացմանը:
Հարգելի մանկավարժներ և դասախոսներ` մեր սերնդի կրթության ու դաստիարակության գործի նվիրյալներ, բարձր գնահատելով Ձեր ներդրումը մարզի կրթական համակարգի զարգացման գործում` համոզված եմ, որ Ձեր սաների հոգում վեհ ու համամարդկային գաղափարներ սերմանելու համար անելու եք ամեն ինչ:
Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ` մաղթում եմ, որ այն լինի հաջողություններով, նորանոր ձեռբերումներով լի:
Բարի երթ նոր ուսումնական տարում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40