Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ջերմուկի թիվ 3 հիմանական դպրոցի աշակերտը` <Կենգուրու 12-ում>

31.08.2012

 

Արդեն չորրորդ տարին է, ինչ Հայաստանի Հանրապետությունում անցկացվում է ԿԵՆԳՈՒՐՈՒ միջազգային մաթեմատիկական մրցույթը: Այս տարի մրցույթին մասնակցել է Ջերմուկի թիվ 3(Կեչուտի) հիմանական դպրոցի չորրորդ դասարանի աշակերտ Տիգրան Ռոմիկի Գրիգորյանը և Վայոց ձորի մարզի ներկայացուցիչների մեջ ունեցել է լավագույն արդյունք:
Մրցույթը տեղի է ունեցել մարտի 15-ին, արդյունքներն ամփոփվել են մայիսին; Օգոստոսի 29-ին ՀՀ Նախագահի մոտ կայացած հանդիպման ժամանակ մրցանակակիր աշակերտները, այդ թվում նաև Տիգրան Գրիգորյանը ստացել են Հավաստագիր և արժեքավոր նվերներ: ՀՀ Նախագահը շնորհավորել է աշակերտներին, զրուցել նրանց հետ և պատասխանել երեխաներին հուզող հարցերին: Այնուհետև մրցանակային տեղեր գրաված երեխաները այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և ստացել Վեհափառ Հայրապետի օրհնությունը:

Մենք զրուցեցինք Տիգրանի ծնողների` Ջերմուկի ոստիկանության պետական պահպանության բաժանմունքի աշխատակից Ռոմիկ Գրիգորյանի և Կեչուտի հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Աննա Բաբայանի հետ, ովքեր
հպարտորեն նշեցին, որ կանեն ամեն հնարավորը, որպեսզի Տիգրանը շարունակի մաթեմատիական գիտելիքների ձեռք բերման ընթացքն էլ ավելի արագ տեմպերով, ինչպես նաև խորացնի գիտելիքները հանրակրթական ծրագրի մյուս առարկաների գծով:
Տիգրանի մայրը նշեց, որ նա սովորում է Ջերմուկի թիվ 2 արվեստի դպրոցում, ջութակի դասարանում և շատ է ցանկանում, որպեսզի դառնա նաև լավագույն ջութակահար:
Մենք նույնպես միանում ենք բոլոր շնորհավորանքներին և բարեմաղթում նրան առաջընթաց ուսման մեջ և նվաճումներ գիտության ու արվեստի ասպարեզներում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45