Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Հայաստանի գրողների միության Վայոց ձորի մասնաճյուղում

29.08.2012

Օրերս Եղեգնաձորի մանկական երաժշտական դպրոցի համերգային դահլիճում կայացավ գրական երաժշտական միջոցառում, որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և Հայաստանի գրողների միության պատվիրակությունը` միության նախագահ Լևոն Անանյանի գլխավորությամբ: Նեկաներին` Հայաստանի գրողների միության Վայոց ձորի մասնաճյուղի անդամներին, ողջույնի ջերմ խոսքեր ասացին մարզպետ Էդգար Ղազարյանը և Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:
Մասնաճյուղի մեկ տարվա գործունեության մասին հաշվետվություն ներկայացրեց մասնաճյուղի ղեկավար Ֆոլիկ Հակոբյանը: Այնուհետև երաժշտական ընդմիջումներով հնչեցին հատվածներ վայոցձորցի ստեղծագործողների չափածո և արձակ ստեղծագործություններից:
Վերջում ներկաներին իր կատարումներով ողջունեց մասնաճյուղի անդամ, ինքնուս ստեղծագործող, երգահան Արմեն Ադամյանը:
Մինչ միջոցառումը հյուրերը հասցրել էին այցելել Եղեգնաձորի երկրագիտական թանգարան:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:18:15