Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աջակցության հողօգտագործողծներին
29.08.2012
Պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ՀՀ կառավարությունը 2012թ. աշնանը հողօգտագործողներին մատչելի գներով տրամադրել է ազոտական պարապտանյութ /մեկ պարկը 6000 դրամ/ և դիզելային վառելանյութ /մեկ լիտրը՝ 350 դրամ/:
Վայոց ձորի մարզին հատկացվել է 202 տ ազոտական պարապտանյութ և 423902 լ դիզելային վառելանյութ:
Ազոտական պարապտանյութը և դիզելային վառելանյութը մատակարարները համայնք են հասցնելու առանց փոխադրավարձի:
Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից հայտնում են, որ համայնքների ղեկավարների կողմից արդեն հավաքագրվում և անհրաժեշտ գումարները փոխանցվում են մատակարարների հաշվեհամարներին, իսկ առաջիկայում կսկսվի ազոտական պարապտանյութի և դիզելային վառելանյութի առաքումը համայնքներ: