Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի շնորհավորական ուղերձը`Ժիրայր Վարդանյանի ծննդյան 60 ամյակի կապակցությամբ

29.08.2012

Օգոստոսի 28-ին հանդիսավորությամբ նշվեց ՀՊԱՀ անտառագիտության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արմատներով վայոցձորցի Ժիրայր Վարդանյանի ծննդյան 60 ամյակը, որին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ
Նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ բանապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ՀՊԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը և կրթության ու դիտության բնագավառի այլ երևելիներ:
Սիրով ներկայացնում ենք ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի շնորհավորական ուղերձը, որը միջոցառման ժամանակ ներկայացրեց մարպետի տեղակալ Մելս Հարությունյանը:

ՈՒ Ղ Ե Ր Ձ

ՀՊԱՀ ԱՆՏԱՌԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ,
ՀՀ ԳԱԱ ԹՂԹԱԿԻՑ ԱՆԴԱՄ,
ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ
ԺԻՐԱՅՐ ՀՄԱՅԱԿԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 60 ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Մեծարգո պարոն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հայրենի Վայոց ձորից մեր անկեղծ ողջույններն ենք հղում Ձեզ ծննդյան հոբելյանի կապակցությամբ:
Ծնված լինելով Հայաստան աշխարհի Եղեգնաձոր ավանի համեստ ապրուստով ապրող, աշխատավոր ծնողների ընտանիքում` (հայրը` Հմայակը` հայրենական պատերազմի հաշմանդամ, մայրը` Ռոզան, բազմանդամ տան տնտեսուհի) Ժիրայր Վարդանյանը դեռևս դպրոցական տարիներին դրսևորել է արտակարգ ունակություններ, պրպտող միտք` հատկապես հայրենի բնության նկատմամբ: Լեռնոտ, սակավանտառ բնության մեջ ծառ ու ծաղիկ, խաղողի որթ աճեցնող տարեց վայոցձորցիների դժվարահաճ աշխատանքն, անշուշտ, նրա պատանեկան հոգում արթնացրել է մի ազնիվ մղում, այն է` հայրենի բնաշխարհը դարձնել ավելի հարուստ, ծառաշատ, բուսառատ:
Այդ նվիրական երազանքով էլ նա` այսօրվա բնագետ-հայրենասեր գիտնականը, փայլուն գնահատականներով ավարտեց դպրոցը, ապա` Գյուղատնտեսական ինստիտուտի իր նախընտրած բաժինը և ի վերուստ տրված տաղանդով, մեծագույն աշխատասիրությամբ ընթացավ իր երազանքների իրականացման դժվարին ճանապարհով: Տարիների քրտնաջան, գիտական նրա նվաճումներին ակնդետ հետևել են նաև վայոցձորցիները, նվաճումներ, որոնք մեր սրտերը լցրել են հպարտությամբ, նաև` երախտագիտությամբ այն գիտական օջախի նկատմամբ, որը ծնողական գուրգուրանքներով նպաստել է մեր ու Ձեր զավակի առաջընթացին:
60-ամյա տարիքը մեր հոբելյար գիտնականի համար ստեղծագործական նոր արարումների նախադուռ է միայն, նպատակադրված հայտնագործությունների իրականացման հավատո հանգանակ: Իմ և բոլոր վայոցձորցիների անունից ի խորոց սրտի շնորհավորում եմ հոբելյարին` իր արգասաբեր կյանքի վաթսունամյակի առթիվ և շնորհակալություն հայտնում Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիային, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի ղեկավարությանը` բերկրալի այս իրադարձությունը հավուր պատշաճի նշելու համար:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ

ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 17:44:17