Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հաշմանդամային մշակույթի և սպորտի զարգացմանը նվիրված ճամբար` Վայոց ձորում
28.08.2012
2012 թվականի օգոստոսի 21-25-ը Վայոց ձոր մարզի Եղեգիսի գեղատեսիլ կիրճում գտնվող <Սիրանույշ> ճամբարում հաշմանդամների համար կազմակերպվեց <Ես մենակ չեմ> հնգօրյա ճամբար, որի նպատակն էր` սայլակավոր հաշմանդամների ինտեգրումը հասարակությանը, ինչպես նաև հաշմանդամային մշակույթի և սպորտի զարգացումը: Մասնակցում էին 27 հոգի, որոնցից 9-ը կամավորներ էին, իսկ մնացած 18-ը հաշմանդամներ: Ճամբարի մասնակիցները ոչ միայն վայոցձորից էին, այլև Աբովյանից, Երևանից, Աշտարակից, Մարտունուց, Գավառից:
Վերջին օրը սայլակավոր հաշմանդամներն իրենց ուժերը չափեցին բոսկետբոլ մարզաձևում: Հաղթողներն արժանացան մրցանակների:
Շենքի երկրորդ հարկում ցուցադրվեցին մասնակից հաշմանդամների ձեռքի աշխատանքները` գեղանկարներ, ասեղնագործություն, գոբելեն, բիժուտերիա: Իսկ խարույկի շուրջ նրանք հանդես եկան երգով, բանաստեղծություններով և զվարճալի պատմություններով: Միջոցառումը կազմակերպել էր Վայոց ձորի Թեմը, համագործակցում էին <Սոցիալ-հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն>/ք. Եղեգնաձոր/ և <Սատար> հաշմանդամների /ք. Երևան/ հասարակական կազմակերպությունները և կամավորներ:
Միջոցառումը հովանավորվել էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Վայոց ձորի Թեմի առաջնորդ Աբրահամ Եպիսկոպոս Մկրտչյանը և Եղեգնաձորի քաղաքապետ Սիրեկան Բաբայանը:
Նշված հասարակական կազմակերպությունների նախագահները շնորհակալագրեր հանձնեցին մարզպետ Էդգար Ղազարյանին, <Ես մենակ չեմ> հաշմանդամային մշակույթի և սպորտի զարգացմանը նվիրված ճամբարային հավաքին աջակցելու համար: