Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Առողջարանային վերականգնողական բուժման ուղեգրերի տրամադրման գործընթացը մարզում
27.08.2012
Պետության կողմից երաշխավորված անվճար առողջարանային վերականգնողական բուժման կազմակերպման նպատակով առողջարանային բուժման կարիք ունեցող հիվանդները, որոնք ընտրվում են ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության բժշկի կողմից, հերթագրվում են մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունում, որպեսզի հնարավոր լինի բոլորին ապահովելու առողջարանային վերականգնողական բուժման ուղեգրերով:
Ուղեգրերը բաժանվում են <<Առողջապահության բնագավառում հասարակական կարծիքն ուսումնասիրող մարզային հանձնաժողովի>> և անմիջապես մարզպետի հսկողությամբ:
ՀՀ առողջապահության նախարարության կողմից մարզին հատկացված ուղեգրերի բախշման ընթացքը 2009-2012թթ. հետևյալ պատկերն է ունեցել `
Ուղեգիր է տրվել
2009թ. 96 հաշմանդամի
2010թ. 88 հաշմանդամի
2011թ. 42 հաշմանդամի
2012թ. 27 հաշմանդամի
Առողջարանային վերականգնողական բուժումն իրականացնում են են «Ջերմուկ», «Արզնի» և «Գանձաղբյուր» առողջարանները: