Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ մարզի կրթության համակարգի աշխատողների օգոստոսյան խորհրդակցությունը

27.08.2012


Օգոստոսի 24-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզի կրթության համակարգի աշխատողների օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, մարզի նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների, մարզում գործող բուհերի, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարներ, կրթության ազգային ինստիտուտի մասնաճյուղի աշխատակիցներ:
Մարզպետ Էդգար Ղազարյանը բացման խոսքում շնորհավորեց կրթության համակարգի աշխատողներին և աշակերտներին նոր ուստարին մեկնարկելու կապակցությամբ, և հորդորեց սեպտեմբերի 1-ը` Գիտելիքի օր` նշել մեծ հանդիսավորությամբ և տոնական միջոցառումներով:
Մարզի կրթական համակարգի 2011-2012 ուսումնական տարվա արդյունքների և 2012-2013 ուստարվա խնդիրների մասին հաշվետվությամբ հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:
Այնուհետև <Պետական կրթական քաղաքականության արդի միտումները> թեմայով ելույթ ունեցավ ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Նա պատասխանեց նաև խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող մի շարք հարցերի:
Եղան ելույթներ, հնչեցին նոր ուսումնական տարվա մեկնարկին առնչվող մի շարք առաջարկություններ ու հայտարարություններ:
Ամփոփելով խորհրդակցությունը` մարզպետ Էդգար Ղազարյանը մեկ անգամ ևս կարևորեց կրթության ու դաստիարակության գործը և այդ գործընթացում սերունդներին գիտելիքի փոխանցման դժվար, բայց գնահատելի աշխատանքներում մարզի կրթական հաստատությունների ղեկավարների ու մանկավարժների ներդրումն ու ջանքերը, շնորհավորեց մարզի մանկավարժերին գալիք ուսումնական տարվա կապակցությամբ ու մաղթեց նրանց արդյունավետ աշխատանք:

Խորհրդակցության աշխատանքներին զուգահեռ Եղեգնաձորի ավագ դպրոցում ուսուցիչների համար կայացան առարկայական սեկցիոն պարապմունքներ, որոնք վարում էին կրթության ազգային ինստիտուտի մասնագետները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 16:52:42