Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ Վայոց ձորի մարզխորհրդի 5-րդ նիստը

15.08.2012

 

Ս/թ օգոստոսի 14-ին, Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Վայոց ձորի մարզխորհրդի 5-րդ նիստը, որը նախագահում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:
Քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Հայկ Կարապետյանը:
Մարզխորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքի ղեկավարներ, անասնաբույժներ, ինչպես նաև ՀՀ գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ,մարզպետարանի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ, ԶԼՄ ներկայացուցիչներ:
Նիստի աշխատանքներին մասնակցում էր նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի կառավարման և զարգացման վարչության տարածքային զարգացման ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ Ս. Միքայելյանը:
Նիստի օրակարգում ընդգրկաված էին ներքոշարադրյալ հարցերը և հայտարարությունները`

1. ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքներում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում անցկացնելու մասին:
2. ՀՀ վայոց ձորի մարզի համայնքներում բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը 01.08. 2012 թվականի դրությամբ:
3. ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների վարչական տարածքների սահմաններում չհսկվող և չարտոնագրված աղբավայրերի վերացում, աղբահանության նկատմամբ հսկողության իրականացում:
4.ՀՀ Վայոց ձորի մարզի անտառտնտեսությունում և անտառաթփուտային ծածկույթ ունեցող, անտառին սահմանակից համայնքներում հակահրդեհային միջոցառումների կատարման ընթացքի մասին:
Հայտարարություններ՝
1.ՀՀ Վայոց ձորի մարզից ՌԴ մեկնած քաղաքացիների մասին տեղեկատվություն
/ՀՀ Վայոց ձորի մարզ. աշխատակազմի քարտուղարության պետ. Հ. Կարապետյան/
2. ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի ,,Համայնքի ավագանու կողմից գույքահարկի և հողի հարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին .. թիվ 822-Ն որոշման վերաբերյալ.
/ՀՀ Վայոց ձորի մարզ. աշխատակազմի ֆին. և սոց. տնտ. զարգաց. վարչ պետ Ռ. Հայրապետյան/
3. ՀՀ համայքներում /բնակավայրերում/ բնակելի կառուցապատման օբյեկտների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի և դրանց կատալոգների ներդրման ու կիրառման կարգը հաստատելու ՀՀ կառավարոջթյան 2012 թվականի հուլիսի 7-ի թիվ 814-Ն որոշման մասին.
/ ՀՀ Վայոց ձորի մարզ.աշխատակազմի քաղաքաշին. վարչ. պետ Ա. Հովսեփյան/.
4. Մարզի համայնքներում միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի մասին.
/ՀՀ Վայոց ձորի մարզ. աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Ա. Կոստանյան/.
5. ՀՀ պետական բյուջեից համայնքներին ֆինանսական համահարթեցման դոտացիաների 2013թ. գումարների հաշվարկման համար ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից ՀՀ ֆինանսների նախարարությանը տրամադրված մարզի համայնքների մշտական բնակչության թվաքանակի մասին.
/ՀՀ Վայոց ձորի մարզ. աշխատակազմի ֆին. և սոց. տնտ. զարգաց. վարչ պետ Ռ. Հայրապետյան/
6. Արենիում անցկացվող <Գինու> և <Բերքի>տոների մասին.
/ՀՀ Վայոց ձորի մարզ.աշխատակազմի և ՏԻ և ՀԳԾՄ հարցերով վարչության պետ Ա.Գրիգորյան/

Օրակարգի առաջին <ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքներում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում անցկացնելու մասին> հարզի մասին զեկուցումով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Բ. Մկրտչյանը:
01.08. 2012 թվականի դրությամբ ՀՀ վայոց ձորի մարզի համայնքներում բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին զեկուցեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռ. Հայրապետյանը:
Վայոց ձորի մարզի համայնքների վարչական տարածքների սահմաններում չհսկվող և չարտոնագրված աղբավայրերի վերացման, աղբահանության նկատմամբ հսկողության իրականացման հարցը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալ Մ. Ներսիսյանը:
Վայոց ձորի մարզի անտառտնտեսությունում և անտառաթփուտային ծածկույթ ունեցող, անտառին սահմանակից համայնքներում հակահրդեհային միջոցառումների կատարման ընթացքի մասին հարցը նունպես ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալ Մ. Ներսիսյանը:

Ներկայացված հարցերի շուրջ ծավալվեց քննարկումներ և ընդունվեց համապատասխան որոշումներ, որոնց ծանոթանալու համար կարող եք այցելեց Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայք`(vdzor.gov.am) <Մարզպետարան> բաժնի <Մարզխորհրդի նիստեր և օրակարգ> ենթաբաժին:
Հարցերի քննարկումից հետո հնչեցվեցին օրակարգում ընդգրկված հայտարարությունները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 16:52:42