Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորում լույս աշխարհ է եկել Հովհաննիսյանների 8-րդ զավակը
10.08.2012
![](http://vdzor.mtad.am/files/n_pics/1859_s.jpg)
Երկու օր առաջ Եղեգնաձորի հիվանդանոցում 7 երեխայի մայր Նելլի Վլասյանը լույս աշխարհ է բերել իր 8-րդ զավակին: Ընտանիքի մեծ երեխան 16 տարեկան է, իսկ նախավերջին երեխան 1,5 տարեկան:
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ Եղեգնաձորի ծննդատուն այցելած ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հանդիպեց բազմազավակ մայրիկին: Հյուրերը ծանոթացան մայրերի և նորածինների ծննդատան կեցության պայմաններին և ընտանեկան վիճակին: Մարզպետը և նախարարը սրտագին բարեմաղթանքներ հղեցին նորածինների ընտանիքներին, մայրերին մաղթեցին բախտավորություն ու առողջ զավակներ և հրաժեշտ տվեցին: Իսկ մենք շարունակեցինք զրույցը անխռով հայացքով Նելլիի հետ: Զրույցի ընթացքում հարցին` թե դժվար չէ արդյոք փոքրիկների խնամքը, Նելլին ասաց, որ ընտանիքի բոլոր անդամներն էլ օգնում են իրեն, նույնիսկ մեծ քուրիկներն էլ են զբաղվում իրենցից փոքրերի խնամքով: Նա նշեց, որ ունեն միայն տնտեսական դժվարություններ:
Նշենք, որ փոքրիկի ծնունդով Հովհաննիսյանների ընտանիքն ունեցավ 4 տղա և 4 աղջիկ:
Նշենք ու ասենք` ծնունդ բարի լինի, սիրելի փոքրիկ: