Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ի գիտություն
09.08.2012
Ս/թ օգոստոսի 12-ին Հայաստանյայց Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը կամ ինչպես, ժողովրդի շրջանում է տարածված, խաղողօրհնեքը: Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:
Վայոց ձորի մարզի գործող եկեղեցիներում նույնպես նշվելու է Աստվածածնի Վերափոխման տոնը:
Օգոստոսի 12-ին, ժամը` 14.00-ին, Արենի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի կունենա <Խաղողօրհնեքի> կարգ, ձեռամբ` Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի: Խաղողի օրհնված ոստերը կբաժանվեն ներկաներին:
Տոնին ներկա է լինելու Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Կմասնակցեն մարզի համայնքների ղեկավարներ, հարակից գյուղերի բնակիչներ:
Համերգային ծրագրում ներգրաված են Խաչիկ ու Գետափ համայնքների մշակույթի տների պարային համույթները և Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու կանանց երգչախումբը:
Ցանկացողներին հրավիրում ենք մասնակցելու:
Հասցեն` Վայոց ձորի մարզ, գյուղ Արենի, Սուրբ Աստվածածին եկեղեցի: