Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխվարչապետն այցելեց Վայոց ձորի մարզ

08.08.2012


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Արարատի եւ Վայոց ձորի մարզեր` առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ հրատապ ծրագրով իրականացվող շինաշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով:
Արարատի մարզից Ա.Գեւորգյանը մեկնեց Վայոց ձորի մարզ: Մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ Ռինդ գյուղում ծանոթացավ համայնքի կոյուղագծի շինարարության ընթացքին: Կոյուղագիծն անցկացվել է երկրորդ հրատապ ծրագրով հատկացված 25 մլն դրամով: Փոխվարչապետի հետ քննարկվեց համայնքում կոյուղաջրերի մաքրման կայանի կառուցման համար ֆինանսական աղբյուրների հնարավորությունները: Հաշվի առնելով դեղձի այս տարվա առատ բերքը, Ռինդ համայնքի ղեկավարը Ա. Գեւորգյանի մոտ բարձրացրեց դեղձի իրացման խնդիրը եւ մթերման կազմակերպման հարցում ակնկալեց կառավարության աջակցությունը:
Մարզի Մարտիրոս համայնքի երիտասարդական կենտրոնը վերանորոգվել է ՕՔՍՖԱՄ բարեգործական կազմակերպության աջակցությամբ, սակայն աշխատանքները կիասավարտ են մնացել: Համայնքում Ա. Գեւորգյանի մոտ բարձրացվեց երրորդ հրատապ ծրագրով տնտեսված գումարներից 2,4 մլն դրամն անավարտ աշխատանքների համար հատկացնելու հարցը: Համայնքի բնակիչները Ա.Գեւորգյանին ներկայացրին մի շարք խնդիրներ, նշելով, որ հատկապես առաջնահերթ են համայնքի վթարային բնակելի տների հարցի լուծումը, ինչպես նաեւ համայնքային մշակույթի տան վերանորոգումը:
Բարձրունի համայնքում փոխվարչապետը քննարկեց դպրոցի շենքի ամրացման աշխատանքների ընթացքը: Երրորդ հրատապ ծրագրով այս նպատակով հատկացվել է 10,5 մլն դրամ: Փոխվարչապետին զեկուցվեց, որ նախագծային աշխատանքներն ավարտված են, շուտով կմեկնարկեն շինաշխատանքները եւ կավարտվեն հոկտեմբերին:Համայնքի բնակիչները Ա. Գեւորգյանին դիմեցին ոռոգման ցանցի վերանորոգման հարցով, որը հնարավորություն կտա մշտապես ոռոգելի դարձնել եւ մշակել 100 հա գյուղատնտեսական նշանակության հող: Գյուղացիները բարձրացրին նաեւ Սերս-Բարձրունի ճանապարհի վերանորոգման խնդիրը եւ ակնկալեցին կառավարության աջակցությունը:
Վայոց ձորին առաջնահերթ խնդիրների լուծման հրատապ երեք ծրագրերով հատկացվել է 780 մլն դրամ: Ընդհանուր առմամբ` երեք ծրագրերով մարզի 16 համայնքներում իրականացվել եւ ընթացքի մեջ է 51 ծրագիր:
Այցի ավարտին փոխվարչապետը մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ընթացքում մարզպետարանի պատասխանատուների հետ քննարկեց մարզի առաջնահերթ խնդիրներին` սեփական եկամուտների հավաքագրմանը, գյուղատնտեսական բերքի իրացմանը, ոռոգման կազմակերպմանը վերաբերող հարցեր:
                                                                                     Աղբյուրը` mta. gov. am

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53