Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աղբահանության խնդիրները` ուշադրության կենտրոնում

07.08.2012

 
Այսօր Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին փոխմարզպետ Ս. Թարվերդյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ա. Գրիգորյանը, Եղեգնաաձոր, Վայք, Մալիշկա, Գլաձոր, Գետափ, Ագարակաձոր, Վերնաշեն համայնքների ղեկավարները:
Քննարկման թեման համայնքներում իրականացվող աղբահանության խնդիրներն էին:
Առաջարկություն եղավ ստեղծել միջհամայնքային միավորում, որը կզբաղվի վերոնշյալ համայնքներում աղբահանության կազմակերպմամբ, ինչը հնարավորություն կտա բնակչությանն առավել բարձրակարգ ծառայություն մատուցել` միաժամանակ լուծելով բնապահպանական խնդիրներ:
Որոշվեց հարցին անդրադառնալ առաջիկա օրերին՝  ունենալով խնդրի լուծման ֆինանսատնտեսական հիմնավորումները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53