Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աղբահանության խնդիրները` ուշադրության կենտրոնում
07.08.2012
Այսօր Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին փոխմարզպետ Ս. Թարվերդյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ա. Գրիգորյանը, Եղեգնաաձոր, Վայք, Մալիշկա, Գլաձոր, Գետափ, Ագարակաձոր, Վերնաշեն համայնքների ղեկավարները:
Քննարկման թեման համայնքներում իրականացվող աղբահանության խնդիրներն էին:
Առաջարկություն եղավ ստեղծել միջհամայնքային միավորում, որը կզբաղվի վերոնշյալ համայնքներում աղբահանության կազմակերպմամբ, ինչը հնարավորություն կտա բնակչությանն առավել բարձրակարգ ծառայություն մատուցել` միաժամանակ լուծելով բնապահպանական խնդիրներ:
Որոշվեց հարցին անդրադառնալ առաջիկա օրերին՝ ունենալով խնդրի լուծման ֆինանսատնտեսական հիմնավորումները: