Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շարունակվում է ՀՀ Վայոց ձորի մարզի համագործակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության Արևմտյան Ատրպատականի նահանգի միջև

06.08.2012

ՀՀ Վայոց ձորի մարզի և Իրանի Իսլամական Հանրապետության Արևմտյան Ատրպատականի նահանգի Խոյ գավառի հետ դեռևս 2010 թվականին կնքված համաձայնագրի շրջանակներում 2012 թվականի օգոստոսի 4-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հրավերով Եղեգնաձոր էին այցելել ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի նահանգի Խոյի կուսակալության պատվիրակության անդամները, որի կազմում էին կուսակալի տեղակալ Շարաֆխանին, Խոյի նահանգապետարանի աշխատակիցներ Ռամազանին և Փայլակ Սահակյանը: Պատվիրակությանը միացել էր նաև Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան ներկայացուցիչ, տնտեսական գծով դեսպանի տեղակալ Դանիշվարը:
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում կայացած պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպմանը հայկական կողմից մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալները, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի պատասխանատու աշխատակիցներ, ինչպես նաև Եղեգնաձորի և Վայքի զբոսաշրջության կենտրոնների ղեկավարները: Հանդիպման ընթացքում, ի թիվս համագործակցության տարբեր ուղղությունների, մանրամասն քննարկվեց նաև երկու երկրներում արվեստագետների ստեղծագործությունների և տուրիզմի համատեղ ցուցահանդեսներ կազմակերպելու հարցը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց 2012 թվականի հոկտեմբերի 7-8-ը ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում կազմակերպել այդօրինակ առաջին ցուցադրությունը, իսկ Խոյում վայոցձորցի արվեստագետների աշխատանքների ցուցադրությունը կազմակերպել 2013 թվականի ընթացքում: Քննարկվեցին նաև երկու տարածաշրջաների միջև գյուղատնտեսության, զբոսաշրջության զարգացման, մշակութային և մարզական համատեղ միջոցառումներ կազմակերպելու հետ կապված հարցերի լայն շրջանակ: Էդգար Ղազարյանը շնորհակալությամբ ընդունեց հյուրերի այն տեղեկությունը, որի Իրանի իշխանությունների կողմից վերջին շրջանում վերանորոգվել է Խոյի Սուրբ Սարգիս եկեղեցին և հույս հայտնեց, որ նահանգային իշխանությունները կանեն առավելագույն  հնարավորը կենտրոնական իշխանություններից թույլտվություն ստանալու և տաճարի գմբեթին խաչ տեղադրելու և այն որպես եկեղեցի հանրությանը ծառայեցնելու հարցում:
Հանդիպումից հետո հյուրերը մարզպետի ուղեկցությամբ եղան Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում, ծանոթացան թանգարանի ցուցանմուշներին: Այնուհետև պատվիրակության անդամները մեկնեցին Ջերմուկ, որտեղ քաղաքի մուտքի մոտ հյուրերին դիմավորեց Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը: Հյուրերը ծանոթացան քաղաքի տեսարժան վայրերին, եղան ընպելասրահում և ջրվեժում: Հայաստանի ազգային պատկերասրահի Ջերմուկի մասնաճյուղում հյուրերը ծանոթացան պատկերասրահի ցուցադրություններին, որից հետո այցելեցին «Ջերմուկ Գրուպ» ընկերության հանքային ջրերի գործարան:
Այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա երկու կողմերի միջև կնքվեց համագործակցության հուշագիր: Իրանական կողմը ՀՀ Վայոց ձորի մարզպետին հրավիրեց Խոյի գավառ, ինչը էդգար Ղազարյանի կողմից ընդունվեց շնորհակալությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45