Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետարանում քննարկվեցին որակյալ խմելու ջրի մատակարարման հետ կապված խնդիրներ

06.08.2012

Օգոստոսի 3-ին Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ կայացավ խորհրդակցություն, որին մասնակցում էին <Հայջրմուղկոյուղի> ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը, նույն ՓԲԸ-ի հարավային տարածքային մասնաճյուղի տնօրեն Ջիվան Մարգարյանը, մարզպետարանի աշխատակազմի և մարզային շահագրգիռ կառույցների, ինչպես նաև մարզի համայնքների ղեկավարներ:
ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը շնորհավորեց Էդգար Ղազարյանին մարզպետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Մարզպետը շնորհակալություն հայտնեց շնորհավորանքի ու այցի առիթով:
Քննարկվեցին մարզի 3 քաղաքային և այն գյուղական համայնքների խմելու ջրի համակարգերի վերանորոգման ու արդիականացման խնդիրները, որոնք գործում են ՓԲԸ-ի ենթակայությամբ: Նշվեց, որ համակարգերի արդիականացման արդյունքում հնարավոր կլինի ապահովել որակյալ ջրի 24 ժամյա մատակարարում:
Հյուրերը ներկայացրին 2013 թվականին իրենց կողմից մարզում իրականացվելիք ծրագրերն ու անելիքները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:55:29