Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի հերթական նիստը
03.08.2012
Ս/թ օգոստոսի 14-ին, ժամը` 11.00-ին, Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի հերթական նիստը, հետևյալ օրակարգով`
1. ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքներում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում անցկացնելու մասին:
/Զեկ. աշխատակազմի գյուղ և բնապահպան. վարչ. պետ Բ. Մկրտչյան/
2. ՀՀ վայոց ձորի մարզի համայնքներում բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը 01.08. 2012 թվականի դրությամբ:
/Զեկ. աշխատակազմի ֆին. և տնտ զարգացման. վարչ. պետ Ռ. Հայրապետյան/
3. ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների վարչական տարածքների սահմաններում չհսկվող և չարտոնագրված աղբավայրերի վերացում, աղբահանության նկատմամբ հսկողության իրականացում:
/Զեկ. աշխատակազմի գյուղ և բնապահպան. վարչ. պետի տեղ. Մ. Ներսիսյան/
4. ՀՀ Վայոց ձորի մարզի անտառտնտեսությունում և անտառաթփուտային ծածկույթ ունեցող, անտառին սահմանակից համայնքներում հակահրդեհային միջոցառումների կատարման ընթացքի մասին:
/Զեկ. աշխատակազմի գյուղ և բնապահպան. վարչ. պետի տեղ. Մ. Ներսիսյան/
Հայտարարություններ՝
1.ՀՀ Վայոց ձորի մարզից ՌԴ մեկնած քաղաքացիների մասին տեղեկատվություն:
/. աշխատակազմի քարտուղարության պետ. Հ. Կարապետյան/
2. ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի ,,Համայնքի ավագանու կողմից գույքահարկի և հողի հարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին թիվ 822-Ն որոշման վերաբերյալ.
/ աշխատակազմի ֆին. և սոց. տնտ. զարգաց. վարչ պետի տեղ. Վ. Կարապետյան/
.3.ՀՀ համայքներում/բնակավայրերում/ բնակելի կառուցապատման օբյեկտների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի և դրանց կատալոգների ներդրման ու կիրառման կարգը հաստատելու ՀՀ կառավարոջթյան 2012 թվականի հուլիսի 7-ի թիվ 814-Ն որոշման մասին:
/ աշխատակազմի քաղաքաշին. վարչ. պետ Ա. Հովսեփյան/.
4.Մարզի համայնքներում միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի մասին.
/ աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Ա. Կոստանյան/.
5.ՀՀ պետական բյուջեից համայնքներին ֆինանսական համահարթեցման դոտացիաների 2013թ. գումարների հաշվարկման համար ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից ՀՀ ֆինանսների նախարարությանը տրամադրված մարզի համայնքների մշտական բնակչության թվաքանակի մասին.
/ աշխատակազմի ֆին. և սոց. տնտ. զարգաց. վարչ պետ Ռ. Հայրապետյան/
6. Արենիում անցկացվող գինու փառատոնի և բերքի տոնի մասին.
/աշխատակազմի ՏԻ և ՀԳԾՄ հարցերով վարչության պետ Ա.Գրիգորյան/
Մարզխորհրդի նիստին հրավիրված են մասնակցելու՝ մարզի համայնքների, ՀՀ գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզում գործող ձեռնարկությունների ղեկավարներ, ինչպես նաև մարզպետարանի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ:
Հասցեն` Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք5: