Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համայնքային ծրագրերի ամփոփիչ միջոցառում Գետափ համայնքում

01.08.2012

 

2012թ. հուլիսի 31-ին, ժամը 11.00 – ին Վայոց ձորի մարզի Գետափ համայնքի համայնքային կենտրոնում կայացավ ԱՄՆ ՄԶԳ <Քաունթերփարթ ինթերնեշնլի> քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի շրջանակներում իրականացված համայնքային ծրագրերի ամփոփիչ միջոցառում, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներ, Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Ալեքս Սարդարը, մարզի ծրագրային այլ գործընկեր համայնքների ղեկավարներ ու պաշտոնատար անձիք:
Նշված ծրագրի շրջանակում համայնքապետարանի վերանորոգված բակում հյուրերին դիմավորեցին ավանդական աղ ու հացով, այնուհետև համայնքի ղեկավար Գագիկ Ալոյանը և Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Ալեքս Սարդարը կտրեցին վերանորոգված մշակույթի կենտրոնի բացման ժապավենը: Հյուրերը նախ այցելեցին մեծահասակների համար վերանորոգված ու կահավորված կենտրոն, ծանոթացած ստեղծված հանգստի պայմաններին, մարզպետն ու ծրագրի տնօրեն ականջալուր եղան նաև հանգստի կենտրոնում գտնվող մեծահասակների խնդիրներին և արժանացան նրանց շնորհակալան խոսքերին: Իսկ կենտրոնից գնացին մշակույթի տան համերգային դահլիճ, ուր ներկա էին <Համագործակցության մեկ տարի> վերտառությամբ ծրագրերի ամփոփիչ միջոցառման հանդիսությանը մասնակցելու համար հրավիրված պաշտոնատար անձիք, համայնքի ավագանու անդամները, համայնքի բնակիչներ, ակտիվ խմբերի ներկայացուցիչներ, այլ շահառուներ:
Ներկաների առջև ողջույնի խոսքով հանդես եկան Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Ալեքս Սարդարը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Շնորհակալական խոսքով հանդես եկավ Գետափի համայնքապետ Գագիկ Ալոյանը, որն իր խոսքն սկսեց հետևյալ կերպ` Երկարատև ընդմիջումից հետո Գետափի մշակույթի տան դահլիճը բացել է իր դռները համայնքի ու նրա հյուրերի առջև: Մինչ այդ, եթե ինչ-որ առիթով հարկ էր լինում օգտագործել այս դահլիճը, մենք ամաչում էինք. ամաչում էինք բորբոսնած պատերի, փոշոտ ու ջարդոտված նստարանների, փտած հատակի ու դռների համար: Այսօր մենք մեր դռները բացել ենք աժանապատվորեն, քանի որ մեր հյուրերին և մեր համագյուղացիներին կարող ենք ընդունել լիովին վերանորոգված և գեղեցիկ կահավորված դահլիճում: Մենք հպարտ և ուրախ ենք մեր արածների համար` միաժամանակ երախտապարտ ու շնորհակալ ենք մեր աջակիցներին և գործընկերներին:
Գետափ համայնքում Քաունթերփարթի ֆինանսավորմամբ և համայնքապետարանի համաֆինասավորմամբ իրականացվել են երեք ծրագրեր`
Քաղաքացիական նախաձեռնությունների և համայնքային զարգացման ծրագրի շրջանակներում գյուղապետարանի շենքում ստեղծվել է մեծահասակների կենտրոն,
ՏԻՄ խրախուսման ծրագրի շրջանակներում գյուղապետարանի կողմից վերանորոգված դահլիճը համալրվել է նոր աթոռներով,
ՀԵՆԱ ծրագրով համայնքի պարի խմբի անդամների համար ձեռք են բերվել պարի հագուստներ:
<Համագործակցության մեկ տարին> ներկայացրեց մարզային համակարգող Ռուզաննա Ղազարյանը: Վերջում ներկաների առջև համերգային ծրագրով հանդես եկան համայնքային մշակութի տան պարի խմբի սաները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40