Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ջերմուկում ավարտվեց ՖԻԴԵ-ի կանանց Գրան-Պրի մրցաշարը
30.07.2012
Շախմատային քաղաքի անուն վայելող Վայոց ձորի մարզի գեղատեսիլ Ջերմուկ քաղաքում ավարտվեց ՖԻԴԵ-ի կանանց Գրան-Պրի մրցաշարը, որի փակման արարողությանը մասնակցում էր նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:
Ամփոփված արդյունքների համաձայն` մրցաշարի միանձնյա հաղթող հռչակվեց Չինաստանի ներկայացուցիչ, աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանը: Անզիջում պայքարով Հոու Յիֆանը ճանաչվեց ոչ միայն Կանանց Գրան Պրիի <Ջերմուկ 2012-ի> հաղթող, այլ նաեւ` Գրան Պրի մրցաշարերի այդ շարքի:
Ի թիվս շախմատի ֆեդերացիայի մրցանակների ու նվերների, մրցաշարի բոլոր մասնակիցները մարզպետ Էդգար Ղազարյանից նվեր ստացան վայոցձորյան գինիներ:
Մարզպետը <Ջերմուկ 2012-> ՖԻԴԵ-ի կանանց Գրան-Պրի մրցաշարի հաղթող, , աշխարհի գործող չեմպիոնուհի Հոու Յիֆանին խորհրդանշական նաև այլ նվերներ հանձնեց: