Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հանդիպումները ՀՀ գործադիր մարմինների մարզային ծառայությունների ներկայացուցիչների հետ

30.07.2012

Անցյալ շաբաթվա վերջին աշխատանքային օրը` հուլիսի 27-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հանդիպումներ է ունեցել Հայաստանի Հանրապետության գործադիր մարմինների մարզային ծառայությունների ներկայացուցիչների հետ:
Ծառայությունների ղեկավարները ներկայացրել են իրենց գործունեության հիմնական ուղղությունները, մարզային կառույցների, տարածքային բաժինների և գրասենյակների կողմից իրականացվող ծառայությունների տեսակները և ուղղությունները:
Մարզպետը հետաքրքրվել է նրանց հոզող խնդիրներով և աշխատանքային պայմաններով: Էդգար Ղազարյանը կարևորել է ծառայությունների մատուցման որակը, ծառայությունների մատուցման ընթացքում աշխատակիցների և սպասարկվող բնակիչների միջև հարաբերությունների ճիշտ դրսևորումների անհրաժեշտությունը: Մարզպետը շնորհակալությունէ հայտնել ծառայությունների ղեկավարներին և հաջողություններ է մաղթել նրանց իրենց հետագա աշխատանքներում: Խորհրդակցությունների մասնակիցներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել մարզպետին իրենց իրականացրած գործունեության հանդեպ ցուցաբերած ուշադրության համար:
Հանդիպումների ժամանակացույցով հանդիման են եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական ապահովության պետական ծառայության Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների տարածքային բաժինների ներկայացուցիչները, ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի Եղեգնաձորի, Վայքի և Ջերմուկի տեղական գանձապետական բաժինների, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Վայոց ձորի մարզային ստորաբաժանման և Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների սպասարկման գրասենյակների ներկայացուցիչները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53