Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ելփին համայնքի ղեկավարը հանդես եկավ հաշվետվությամբ
27.07.2012
Երեկ ժամը 16:00-ին, Ելփինի գյուղապետարանում համայնքի ղեկավար Խորեն Ավետիսյանը հանդես եկավ 2012 թվականի առաջին կիսամյակի գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ, որին ներկա էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը:
Նիստին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Ա. Գրիգորյանը, , համայնքի ղեկավարի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամներ, համայնքի ներկայացուցիչներ:
Համայնքի ղեկավարը ներկայացրեց կատարած աշխատանքները և խոսեց առաջիկա իրականացվելիք ծրագրերի մասին:
Ներկայացվեց 2012 թվականի առաջին կիսամյակում համայնքի բյուջեին ամրագրված եկամուտների հավաքագրման ընթացքը:
Տեղի ունեցավ քննարկում: Քննարկման ընթացքում ելփինցիները բարձրացրին դեպի գյուղ տանող ճանապարհի ասֆալտապատման, գյուղի գազաֆիկացման, խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման և ջրամբարի կառուցման հարցերը:
Մարզպետի տեղակալը շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին մանրամասն հաշվետվության համար և խոսեց համայնքի ներկայացուցիչներին հոզող խնդիրների առաջիկա տարիներին հնարավոր լուծման տարբերակների մասին: Համայնքի ղեկավարի կիսամյակային գործունեությունը գնահատվեց բավարար: