Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իրավապաշտպան կազմակերպությունների սեմինար-հանդիպում` Վայոց ձորում

27.07.2012

 
Հուլիսի 27-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում կայացավ ՄԻՊ Վայոց ձորի տարածքային գրասենյակի, ՇՊԱԿ Եղեգնաձորի մասնաճյուղի և Եղեգնաձորի Քաղաքացիական կենտրոնի ներկայացուցիչների սեմինար-հանդիպումը հասարակության անդամների հետ:
Ներկաներին ողջունեց և օրակարգի հարցերը ներկայացրեց ՄԻՊ համակարգող Կարինե Մովսիսյանը:
Վերոնշյալ գրասենյակների ներկայացուցիչները մեկնաբանեցին, թե ինչում է կայանում իրենց կազմակերպությունների առաքելությունը, որոնք են նրանց իրավասություններն ու պարտականությունները, գործունեության ոլորտները: Նշված կազմակերպությունների գլխավոր նպատակը քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն է, ինչպես նաև ժողովրդավարական հարաբերությունների հաստատմանը միտված քաղաքականությունը և կոռուպցիոն ռիսկերի վեր հանումը: Կազմակերպություններն իրականացնում են նաև հանրային իրազեկում և ընդհանուր խորհրդատվություն,քաղաքացիներին ուղղորդում են  համապատասխան  ատյաններ, որտեղ լուծում կտրվի նրանց կողմից բարձրացված խնդիրներին:
Սեմինարի շրջանակում քննարկվեցին նաև կոռուպցիոն ռիսկային դաշտերը, իրավախախտման դրսևորումներն ու ոլորտները տարածաշրջանում:

Մարզի երեք իրավապաշտպան մարմինները փոխադարձ համագործակցության մեջ են միմյանց, ինչպես նաև մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների հետ:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներ, ՀԿ և ԶԼՄ ներկայացուցիչներ, ուսանողներ: 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:11:34