Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խաչիկի գյուղապետը հանդես եկավ 2012 թվականի առաջին կիսամյակի գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ
25.07.2012
Այսօր` ժամը` 11:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մասնակցությամբ Խաչիկի գյուղապետարանում համայնքի ղեկավար Վարդան Ներսիսյանը հանդես եկավ 2012 թվականի առաջին կիսամյակի գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ:
Վարդան Ներսիսյանը ներկայացրեց համայնքի բյուջեին 2012 թվականի առաջին կիսամյակում ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը և կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքներն ու առաջիկա ծրագրերն: Նիստին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը, ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Արամգրիգորյանը, Եղեգնաձորի ՋՕԸ գործադիր տնօրեն Հազարապետ Նազարյանը, համայնքի ղեկավարի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամներ, պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավարներ, համայնքի ներկայացուցիչներ:
Հաշվետվության ավարտից հետո ծավալվեց քննարկում,եղան առաջարկություններ և հնչեցին հարցեր:
Մարզպետը ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին և պատասխանեց իրեն ուղղված հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ոռոգելի ջրի մատակարարման և նորաստեղծ ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդիրներին:
Համայնքի ղեկավարի 2012 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը գնահատվեց բավարար: