Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Վայոց ձորի մարզպետարանում

24.07.2012


Այսօր Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ կայացավ հանդիպում, որին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը, ծառայության իրավաբանական վարչության պետ Արմեն Հակոբյանը, անասնաբուժության տեսչության պետը և տեղակալը, Վայոց ձորի մարզային կենտրոնի պետը:
Մարզպետը ողջունեց հանդիպման մասնակիցներին մաղթեց արդյունավետ համագործակցություն
Հանդիպումը նվիրված էր անասնաբուժության բնագավառի իրավիճակային խնդիրներին և դրանց լուծման հնարավոր տարբերակներին: Քննարկման թեման կենդանիների գրանցման, համարակալման և նույնականացման համակարգի ներդրման խնդիրներն էին: Ծառայության պետը ներկայացրեց կենդանիների գրանցման, համարակալման և նույնականացման համակարգի ներդրման անհրաժեշտությունը, քանզի այն ուղղված է անասնաբուժական հսկողության, անասնահամաճարակային և սննդամթերքի անվտանգության ապահովման պայմանների բարելավմանը: Ծրագիրը ենթադրում է`
1. խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի հաշվառում և համարակալում.
2. կենդանիների և անասնապահության վարման արդյունքում ստացված կենդանական հումքի և մթերքի տեղաշարժի, կենդանիների մորթի գործընթացի նկատմամբ անասնաբուժական հսկողության և անասնաբուժասանիտարական անվտանգության ապահովում.
3.անասնահամաճարակային կայուն իրավիճակի, անասնահամաճարակային պետական միջոցառումների պատշաճ կատարման և արդյունավետության ապահովում համայնքներում, կենդանիների հիվանդությունների և ընդհանուր անասնաբուժական սպասարկումների հսկողություն:
Ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը նշեց, որ միջազգային փորձը ներդնելու համար պիլոտային ծրագիրն ուզում են սկսել Վայոց ձորի մարզից:
Ծավալվեց շահագրգիռ քննարկում: Մարզում ծրագրի իրականացման աշխատանքները համապատասխան ձևով կազմակերպելու նպատակով առաջարկություններ արեցին փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը, ծառայության մարզային կենտոնի ղեկավարը և ուրիշներ:
Մարզպետ Էդգար Ղազարյանը հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին, հարցը ներկայացնել առաջիկայում կայանալիք մարզխորհրդի նիստին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 16:52:42