Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գյուղարտադրանքի մթերումներ` Վայոց ձորի մարզում
24.07.2012
Վայոց ձորի մարզում հետխորհրդային ժամանակներից պտղի մթերում չի իրականացվել: Սակայն ընթացիկ տարում կազմակերպված է անցկացվում պտղի` հատկապես ծիրանի, մթերման աշխատանքները: <Սպայկա> և այլ արտահանողկազմակերպությունների միջոցով շուկայի պահանջարկին համապատասխան մթերել և մարզից արտահանվել է շուրջ 400 տոննա ծիրան: Իսկ <Արարատ> սննդի կոմբինատի միջոցով Եղեգնաձորի պահածոների գործարանի տարածքում մթերվում է արդյունաբերական ծիրան և դեղաբույսեր: Արդեն մթերվել է 55 տոննա արդյունաբերական միրգ:
Վայոց ձորի մարզպետը պայմանավորվածություն է ձեռք բերել <Արարատ> սննդի կոմբինատի տնօրինության հետ, որպեսզի մթերումներ իրականացվեն նաև աշնանը: