Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն` Ջերմուկի քաղաքապետարանում
23.07.2012
Սույն թվականի հունիսի 21-ին, ժամը` 17.00-ին, Ջերմուկի քաղաքապետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, փոխմարզպետ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը, Ջերմուկի ավագ դպրոցի և հիմնական դպրոցների տնօրենները:
Խորհրդակցությունը նվիրված էր Ջերմուկ քաղաքի Ձախափ թաղամասի 164 ծնողների կողմից ՀՀ ԿԳ նախարարին ուղղված դիմումի քննարկմանը, որով ջերմուկցիները խնդրում են քննարկել քաղաքի ավագ դպրոցի կարգավիճակի վերանայման հարցը:
Քննարկման արդյունքում որոշվեց մանրամասն ուսումնասիրել դիմումում բարձացված հարցը և առաջիկայում ավագ դպրոցի ընտրության ավելի նպատակահարմար տարբերակի առաջարկություն ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարություն: