Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նոր հյուրանոցի բացում` Ջերմուկում
23.07.2012
Հուլիսի 22-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում բացվել է հուրանոցային նոր համալիր: Բացման արարողությունը կազմակերպվել էր պետական այրերի մասնակցությամբ:
Ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհանիսյանը: Նշենք, որ հուրանոցը կառուցվել է տեղի ներդրողների միջոցներով, ինչը խրախուսվում է նաև ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «Ջերմուկ քաղաքի զարգացման 2009-2012 թվականների ռազմավարությամբ»:
Դերևս 2008 թվականի ապրիլի 28-ի <<Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին >> թիվ 380-Ա որոշմամբ սահմանվել է տարածքային համաչափ զարգացման խնդիրների լուծման փաթեթ, որի մեջ ներգրավված է նաև Ջերմուկ քաղաքը :
Վերոնշյալ ծրագրի շրջանակներում կառավարության կողմից խրախուսվում Է նման կառույցների հիմնումը` ի նպաստ քաղաքի զարգացման :