Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նվիրաբերություն մարզային գրադարանին

23.07.2012

Այսօր` ժամը` 11:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ Եղեգնաձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ գրքերի նվիրաբերություն, որի վերաբերյալ նվիրաբերության պայմանագիր ստորագրվեց: Որպես <Նվիրաբերող> կողմ էր հանդիսանում Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանը` ի դեմս մարզպետ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի, իսկ <Նվիրաբերություն ստացող> կողմ` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզային գրադարանը` ի դեմս ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոզա Արտուշի Լևոնյանի: Մինչ պայմանագրի ստորագրումը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի համապատասան ստորաբաժանումների ղեկավարներ, գրադարանի աշխատակիցներ, գրադարանի տնօրենը շնորհակալություն հայտնեց մարզպետին գրադարան այցելելու և գրքերի նվիրաբերության համար: Մարզպետը նախ ողջունեց ներկաներին, ապա նշեց,որ նվիրաբերվող գրքերը Վայոց ձորի նախկին մարզպետների կողմից իրենց հանրային աշխատանքի ընթացքում ստացած բարձրարժեք գրքերն են, որոնք գտնվում էին մարզպետի աշխատասենյակի պահարաններում և հանրային գործածությունից դուրս էին մնացել: Ուստի` ճիշտ կլինի, որ այդ գրքերը լրացնեն գրադարանի հանրային գործածության ֆոնդը, որպեսզի ընթերցողները կարողանան օգտվել հիմնականում գիտահանրամատչելի և տարբեր երկրների ու քաղաքների վերավերյալ ճանաչողական բնույթի հսկայական նյութ ներառող գրքերից:
Օգտվելով առիթից, մարզպետ Էդգար Ղազարյանը շրջեց մարզային գրադարանի սրահներով, ծանոթացավ գրադարանի բաժինների աշխատանքային առօրյային:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 16:52:42