Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կազմակերպվում է վայոցձորցի դպրոցականների ամառային հանգիստը

21.07.2012

Երեկ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության համապատասխան աշխատակիցների ուղեկցությամբ Հանքավանի <Հասմիկ> ճամբար մեկնեցին թվով 70 վայոցձորցի դպրոցահասակ երեխաներ, նույնքան դպրոցականներ էլ ետ վերադարձան ճամբարային հանգստից: Նշված հերթափոխի երեխաները ճամբարում կլինեն մինչև օգոստոսի 8-ը:
Դպրոցականների ամառային հանգստն իրականացվել է համաձայն` ՀՀ Վարչապետի 2012թ. հունիսի 19-ի <Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին> N 538-Ա որոշման:
Հանգստի մեկնող երեխաները հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների, ծնողազուրկ կամ ՀՀ զինված ուժերում ծառայած ազատամարտիկների երեխաներ են, որոնց տեղափոխումը և վերադարձը կազմակերպում է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը:
Նշենք, որ մարզում գտնվող Վայոց ձորի թեմի <Սիրանույշ> ճամբարում իրենց հանգիստն են անցկացնում Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վեց դպրոցականներ: Քաշաթաղցի դպրոցականները Վայոց ձորում են գտնվում ՀՀ Վայոց ձորի մարզի և Արցախի Քաշաթաղի վարչական շրջանի միջև հետագա համագործակցության խորացման նպատակով հունիսի 28-ին, Բերձոր քաղաքում ստորագրված փոխհամագործակցության հուշագրի շրջանակում իրականացվող ծրագրերի շնորհիվ:
Իսկ մարզկենտրոնում երեխաների համար կազմակերպվում են ամենշաբաթյա համերգներ ու դիսկոտեկներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 16:52:42