Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական զբաղվածության ֆորումը` Վայոց ձորի մարզում

21.07.2012

Հուլիսի 20-ին Վայքի տուրիզմի կենտրոնում տեղի ունեցավ Զբաղվածության հերթական ֆորումը, նվիրված` մարզի տուրիզմի և գինեգործության ոլորտներում զբաղվածության խնդիրներին:
Բացման և ողջույնի խոսքով հանես եկան ֆորումի նախագահ Ռուզան Ղազարյանը, փոխմարզպետ Մելս Հարությունյանը, GIZ ներկայացուցիչ Գայանե Սերոբյանը:
Վայոց ձորի մարզպետարանի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության` GIZ կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված 8-րդ ֆորումին մասնակցում էին պետական պաշտոնյաներ, տուրիզմի ոլորտի ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Փորձի փոխանակման նպատակով ֆորումի աշխատանքներին մասնակցում էին նաև Լոռու և Շիրակի մարզերի զբաղվածության ֆորումների նախաձեռնող խմբերի անդամները:
Ներկայացվեց մարզում զբաղվածության իրավիճակը` մասնավորապես տուրիզմի և գինեգործության ոլորտներում, այդ ոլորտներում զարգացման հնարավորությունները և դրա հետը կապված աշխատուժի պահանջարկի բավարարման հարցերը: Քննարկվեցին ոլորտի զարգացման խոչընդոտները, խոսվեց առանձնապես սպասարկման ցածր մակարդակի մասին, ինչը պայմանավորվածէ մասնագետների պակասով և աշխատուժի թույլ կարողություններով: Այդ նպատակով ֆորումի կողմից GIZ կազմակերպությանը ներկայացվեց ծրագրային առաջարկ` կապված տուրիզմի և գինեգործության ոլորտում աշխատողների վերապատրաստման հետ: GIZ-ի կողմից եղավ պատրաստակամություն` աջակցելու այդ ծրագրին` համագործակցելով մարզում գործող կրթական հաստատությունների և ոլորտի գործատուների հետ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 16:52:42