Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի շնորհավորական ուղերձը` Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին` նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
21.07.2012
Մեծարգո պարոն Նախագահ
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Հերթական արդար ընտրությամբ Արցախի ժողովուրդը ևս մեկ անգամ վերահաստատեց ազատ ապրելու իր իրավունքը և ժողովրդավարական սկզբունքներին իր հավատարմությունը: Իր խելամիտ ընտրությամբ Արցախի ժողովուրդը հնարավորություն տվեց իրեն հավատարմորեն և անմնացորդ նվիրումով ծառայող Նախագահին շարունակել սկսած գործը, որի արդյունքը լինելու է էլ ավելի հզոր, ուժեղ, տնտեսապես զարգացած, սոցիալապես կայուն և միջազգայնորեն ճանաչված Արցախի Հանրապետությունը:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, ամենայն բարիք և հետագա բազում հաջողություններ՝ ի շահ հայկական երկրորդ Հանրապետության հզորացման և հերոսական ժողովրդի բարեկեցության:
Հարգանքներով՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ
Էդգար Ղազարյան
20 հուլիսի 2012թ.